Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեր կապիտուլյացիան չխնայեց միայն չհանձնվողներին, մնացածին ներեց

Մեր կապիտուլյացիան չխնայեց միայն չհանձնվողներին,  մնացածին ներեց
26.09.2023 | 17:04

Արայիկն ասում էր. «Եթե Շուշին կորցրեցինք, ես ինքս ինձ կխփեմ»:

Մեկ ուրիշն ասում էր. «Ես միշտ այստեղ եմ լինելու, մի պատ էլ մնա՝ նստելու եմ այդ պատի տակ»:

Բաբայան Սյամոն ասում էր. «Ես վերջին մարդն եմ լինելու, ով դուրս կգա Արցախից»:

Էլի լիքը բան ասողներ ու ասիչներ կային:

Արժեզրկեցին ամեն ինչ՝ տղամարդու խոսքը, հայի արժանապատվությունը, սպայի պատիվը, խաչի հավատամքը…

Գերմանիայի կապիտուլյացիան չխնայեց ու իր հետ սրբեց- տարավ ղեկավարներին, ճապոնացի սպաներն իրենց մեջ ուժ չգտան կապիտուլացված ապրելու, Կարսի պաշտպանության հրամանատար, գնդապետ Մազմանյանը անզորությունից ու ամոթից իր կյանքին վերջ տվեց հենց բերդաքաղաքում:

Մերոնք բոլորն «ուժ» գտան, «ուժեղ» գտնվեցին, «ուժեղ» տղերք են:

Մեր կապիտուլյացիան չխնայեց միայն չհանձնվողներին, մնացածին ներեց:

Արթուր Դեմիրճյան

Դիտվել է՝ 2142

Մեկնաբանություններ